Главная » 2012 » Հունվար » 11 » ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿ-Ը ՇԱՐՔԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ… ԿՓԱԿՎԻ՞
11:24
ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿ-Ը ՇԱՐՔԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ… ԿՓԱԿՎԻ՞
 Մոտ երկու ամիս առաջ ԱՄՆ-ում սկսկեցին հայտնվել այն խոսակցությունները, որ «Ֆեյսբուքը» դարձել է անկառավարելի: «Վերջնական» ելույթով դրա մասին խոսեց «դեմքերի» կայքի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Նա հաստատեց կասկածները: Նա նաեւ հայտնեց, որ կայքը «չգիտեմերբ» կփակվի: 
  Կարծում եմ` 
 Որ «Ֆեյսբուքը» անկառավարելի է դարձել` քանի որ ծավալը հսկայական է: Այն միաժամանակ կառավարելը եւ ծրագրավորելը անհնարին է դառնում` պահանջված քանակին համապատասխանող ծրագրավորող-մասնագետների թիմը չիկարողանում մեկտեղ եւ ներդաշնակորեն աշխատել: 

 Եվս մի ակնհայտ պատճառ էլ այն է, որ կայքը իր օգտատերերին բազմաթիվ «վճարովի» ծառայություններ է առաջարկել, որոնց շնորհիվ սպառողները մասնակիորեն սկսում են ղեկավարել կայքը: Այդպիսի ֆոնկցիաների տեսակները ու կիրառողների բանակները արդեն այնքան են մեծացել, որ կայքի «տերերը» այդքան էլ տեր չեն: 

 Կայքը փակելու մասին արած «Ցուկերբերգյան» հայտարարությունը սուտ եմ համարում, կեղծիք, մարքեթինգային հնարք: 

 Իրականում` «Ֆեյսբուքը» արժի միլիարդներ, իսկ այն ինֆորմացիոն զենքը, որ այն իրենից ներկայացնում է` իր հերթին արժի միլիարդներ: ԱՄՆ-ում` երբեք «փողաբեր ալիքը» չեն վերացնում: Ի դեպ` այն դեռ շարունակում է իր «փող բել»-ը եւ տեղեկատվական պատերազմների մեջ խոշոր զենք հանդիսանալը: Եւ կշարունակի մինջև «չգիտեմերբ»` մինջ այն պահը երբ որ ընդհանրապես կքայքայվի ու էլ ոչ մի «սենթ» վաստակելուն չի օգնի: Քանի կա «Ամերիկյան օգուտը» կայքը կլինի: 

Օդնոկլասսնիկ-ում` 
 Քիչ օգտատերեր գիտեն այն մասին, որ Համարյա թե ամեն գիշեր կայքը «անհետանում» է` փակվում է, իսկ ադմինիստրացիան սկսում է «պրոֆիլակտիկ աշխատանքներ»: Հաճախ էլ` գիշերային ժամերին ադմինիստրացիան ոչ թե կայքն է անջատում, այլ ինչ-որ ծառայություններ, օրինակ «ստատուս»-ները, «դռուգ»-ները, «իգռա»-ները, «կլասս»-ները: 

 Կայքի խնդիրներից մեկը` այն է, որ նրա ծառայություններն էլ են ավելացել: «Հին» դիզայնի դեպքում այդ ամենը մի էջի վրա խցկելը անհնարին կլիներ` այդ խնդրից ազատվելու համար Օդնո-ի մենյուները, պանելները եւ դիզայնները մի քանի անգամ փոփոխվել են, իսկ հիմա էլ նորից կսկսեն փոփոխվել: 

 Իդեպ` Օդնո-ի խաղերը տարբեր «Մշակողների» արդտադրանքներ են, եւ Օնդո-ում ներկայացվում են ուրիշ կազմակերպությունների կաղմից, այսինքն` Օնդո-ն նույնպես «ինքն իրանը չէ»:
Просмотров: 712 | Добавил: ARTUR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: