Главная » 2012 » Փետրվար » 26 » Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը...
23:24
Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը...
 Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի բարձրությունը 311.7 մետր է, այն բարձր է նշանավոր Էֆելյան աշտարակից: Աշխարհագրական դիրքով համարվում է ամենաբարձր աշտարակներց մեկը: Աշտարակի վրա ծախսվել է 1850 տոննա մետաղ այն դեպքում, երբ Էֆելյան աշտարակի վրա ծախսվել է ընդամենը 9 հազար տոննա: Աշտարակի կենտրոնում, մինչև 211 մետր բարձրությունը, ձգվում է 4 մետր ըրամագծով սնամեջ խողովակ, որի մեջ տեզադրված է վերելակները, կապի մալուխները, աստիճանները: Այնուհետև մինչև 300 մետրը, խողովակի տրամագիծը նեղանում է և դառնում 3 մետր: 71 և 131 մետր բարձրությունների վրա երկու տեխնիկական հրապարակներ են' 170 և 350 քառակուսի մետր հարթակներով, որտեղ տեղավորված են վերելակային մեքենաները և ռադիոռելեային գծերի սարքաորումները: Երկու արագընթաց վերելակները կարճ ժամանակում սպասարկող անձնակազմին և հյուրերին հասցնում են 140 և 275 մետր բարձրություններում գտնվող դիտահրապարակներ:
ԵՎ միայն վերջերս ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գունավոր լուսարձակներով ձևավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը:
Категория: Հետաքրքիր | Просмотров: 1736 | Добавил: NAREK | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: